Քարտեզներ


Այժմ մենք կատարում ենք քարտեզների ու տեղանքի ուսումնասիրություն, որ ներառում է դաշտային աշխատանքներ, համակարգչով վերլուծություն, շփում տեղացիների հետ և ստացված տեղեկությունների արխիվացում։ Մի քանի կարևոր սկզբունք կա, որ հաշվի ենք առնում.

  1. Օգտվում ենք հին երթուղիներից, սակայն չենք սահմանափակվում միայն դրանցով, փնտրում ենք նաև նորերը, որպեսզի ապագայում կարողանանք նոր զբոսաշրջային ուղղություններ առաջարկել Գեղարքունիքի մարզի այցելուներին,
  2. Հետևում ենք, որպեսզի թե՛ հին, թե՛ նոր երթուղիները հնարավորինս համապատասխանեն ոչ միայն գրավչության ու հարմարավետության միջազգային ընկալումներին, այլ նաև լինեն անվտանգ,
  3. Ձգտում ենք այնպես անել, որպեսզի դրանց սկզբնակետերը հնարավորինս մոտիկ լինեն կամ համայնքների կենտրոններին (որտեղից հետագայում մի խումբ ցուցանակներով կարելի է այցելուներին ուղարկել ամենատարբեր ուղղություններով), կամ միջմարզային ճանապարհներին, որպեսզի դրանք հետագայում հեշտությամբ ներառվեն տարբեր զբոսաշրջային փաթեթներում,
  4. Փորձարկում ենք նախապես սևագրված երթուղիները՝ դրանք անցնելով թե՛ ոտքով, թե՛ հեծանիվով, թե՛ մեքենայով։ Մեքենայով անցնելով խնայում ենք ժամանակը, սակայն բոլոր խնդրահարույց թվացող կամ ոչ լավ հայտնի հատվածներում անպայման ձգտում ենք քայլել։
  5. (թարմացվող ցանկ) 


Ահա մեր նոր ստեղծած 4 հիմնական քարտեզները, որոնք բոլորը միասին պարունակում են 38 տարբեր ինտերակտիվ քարտեզային շերտ՝ էկոտուրիզմի համար կարևոր վայրերի ու ծառայությունների տեղադիրքերով և նկարագրություններով։

Գեղարքունիքի մարզի ինտերակտիվ քարտեզ 1.


Գեղարքունիքի մարզի ինտերակտիվ քարտեզ 2.


Գեղարքունիքի մարզի ինտերակտիվ քարտեզ 3.


Գեղարքունիքի մարզի ինտերակտիվ քարտեզ 4.











Comments

Popular posts from this blog